Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման Սարգսյան

Armenpress 13:45, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Ղազախստան մեկնած մեր զինվորների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքանակի առումով»,- ասաց Սարգսյանը:

Հունվարի 7-ին ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում  Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող): Առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը իրականացնում է բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am