Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է «ոչ այնքան լարված»

Armenpress 13:32, 11 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել որոշակի լարվածություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Մանրամասներ չեմ կարող ներկայացնել, սակայն նույն բանը խորհուրդ եմ տալու: Ամեն ինչ մենք հրապարակում ենք, պաշտոնական տեղեկատվությունը տրված է, խորհուրդ կտամ հետևել լրահոսին: Ընդհանուր առմամբ, սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ»,- ասաց Սարգսյանը:

Նախարարի տեղակալը հորդորեց քաղաքացիներին հետևել պաշտոնական լրահոսին և դրան վստահել:

«Եվ դուք համոզվել եք, որ որևէ գաղտնիք չի պահվել հասարակությունից: Միգուցե, մեկի գնահատմամբ մի փոքր ուշ,  մեկի գնահատմամբ շատ օպերատիվ, մենք տեղեկատվությունը տրամադրել ենք, և հանրությունը իրազեկվել է»,- ասաց Սարգսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am