Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ

Armenpress 16:12, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է  հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Թուրքիայի ՊՆ-ն հանդիպման բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում  Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 14-ին, Մոսկվայում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am