ՀԱՊԿ գագաթնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների զոհերի հիշատակը

Armenpress 11:46, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում անկարգությունների հետևանքով զոհված քաղաքացիներ հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:

Ավելի վաղ նիստին իրենց մասնակցությունը հաստատել էին կազմակերպության անդամ բոլոր պետությունները ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am