Ղազախստանի նախագահը հունվարի 11-ին կներկայացնի երկրի վարչապետի նոր թեկնածուին

Armenpress 21:28, 7 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ղազախստանը»:

Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

« Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին», - ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am