Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Armenpress 19:24, 7 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի զարգացման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Զրույցի ընթացքում կողմերն իրենց աջակցությունն են հայտնել բարեկամ երկրի ղեկավարության ջանքերին` ուղղված խաղաղության եւ հանգստության վերականգնմանը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմ Ղազախստան ուղարկելու մասին որոշման իրականացման ընթացքը ՝ իրավակարգի պահպանմանն ու կայունության ապահովմանը նպաստելու համար», — ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am