Երկրից փախուստի դիմած բանկիր Աբլյազովն իրեն Ղազախստանի «բողոքների առաջնորդ» Է հայտարարել. Reuters

Armenpress 15:32, 7 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանկ Տուրան Ալեմ» (ԲՏԱ Բանկ) բաժնետիրական ընկերության նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը թաքնվում Է արտերկրում, իրեն հայտարարել Է Ղազախստանում ընդդիմության եւ բողոքների շարժման առաջնորդ: Այդ մասին երկրից փախուստի դիմած բանկիրը հայտնել Է հունվարի 7-ին Reuters գործակալությանը տված հարցազույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աբլյազովը նշել Է, որ «Ալմաթիում բողոքավորները ամեն օր իրեն հարցնում են, թե ինչպես գործեն»: Նա նաեւ հայտարարել Է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի «ժամանականավոր կառավարությունը», եթե բողոքը «հասնի ճիշտ ընդգրկման»: Բանկիրը, որը հարցազրույց Է տվել Փաիզում, նաեւ հավելել Է, որ դրամական միջոցներ չի ստացել Արեւմուտքի երկրներից բողոքների համակարգման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am