Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման

Armenpress 09:30, 4 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են հայ-թուրքական հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ու Չավուշօղլուն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հայաստանի հետ հարաբերութունների կարգավորման գործընթացը քննարկելու համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը:

Նշվում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, ինչպես նաև՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am