Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինը

Armenpress 16:02, 30 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:

Անցնող տարվա ընթացքում, բարեկամության, բարիդրացիության և ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռուս-հայկական հարաբերությունները համընթաց կերպով զարգացել են: Ընդլայնվում է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, ամրապնդվում են միջտարածաշրջանային և գործարար կապերը:

Վստահ եմ, որ 2022 թվականին կառավարությունների կողմից համատեղ ջանքերը կապահովեն գործնական փոխգործակցության հետագա առաջընթացը:

Շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նոր հեռանկարային նախագծերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների իրականացման համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության շահերին:

Հարգելի Նիկոլ Վովայի, Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին մաղթում եմ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է ՌԴ վարչապետի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am