Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ. ԱԳՆ

Armenpress 17:06, 29 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:

«Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am