Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. ինքնաթիռը կայծակի պատճառով կրկին վերադարձել է Բրյուսելի օդանավակայան

Armenpress 15:35, 29 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Aviation24.be կայքը։

Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։

Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am