Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Armenpress 20:53, 27 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ՀՀ կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am