Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Armenpress 16:23, 24 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կրեմլի մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am