Երևանի քաղաքապետարանում մեկնարկեց Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելու փակ քվեարկությունը

Armenpress 15:22, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղապետարանում մեկնարկեց քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանի ընտրության քվեարկությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնաժողովի անդամ Անի Խաչատրյանը ներկայացրեց փակ, գաղտնի քվեարկության ընթացակարգը։ Երևանի ավագանու անդամները պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը։

Քվեարկության համար սահմանվել է 30 րոպե ժամանակ։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն է սկսել և քաղաքապետի պաշտոնում առաջադրել է քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am