Թուրքիան «Գլոբալ ազատությունների» վարկանիշային աղյուսակում նահանջել է 6 հորիզոնականով

Armenpress 14:38, 22 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կանադական ճանաչված վերլուծական կենտրոն  «Ֆրեյզերի ինստիտուտը» հրապարակել է ամենամյա «Գլոբալ ազատությունների» զեկույցը, որում Թուրքիան նահանջել է 6 հորիզոնականով. նախորդ տարի Թուրքիան այդ աղյուսակում 133-րդն էր, իսկ այս անգամ 139-րդը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական artigercek.com-ը:

Զեկույցի համաձայն՝ Թուրքիան իր տնտեսությամբ և բնակչությամբ ամենաազատ երկրների ցանկում 6 հորիզոնականով նահանջելով՝ դարձել է ցուցակի վերջին 30 երկրներից մեկը։

Զեկույցում ներառված է 165 երկիր:

Թուրքիան այս տարվա զեկույցում 2008թ. ի վեր իր գրանցած հետընթացով զիջել է միայն Վենեսուելային:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am