Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում Է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման ռիսկերը. Շոյգու

Armenpress 16:08, 21 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում Է ՀԱՊԿ-ի երկրներ ահաբեկիչների ներթափանցման եւ թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Իրադրության ապակայունացումն Աֆղանստանում ահաբեկչության եւ թմրանյութերի արտահանման ռիսկեր կստեղծի ՀԱՊԿ-ի պետությունների տարածքում»,-ասել Է Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, որն անցկացվել Է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am