Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում  

Armenpress 14:48, 16 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  տեղեկանում ենք Փայլանի ֆեյսբուքյան հաշվում հրապարակված տեսանյութից: 

Փայլանը նաև դիմելով Թուրքիայում գործող քաղաքական ուժերին, նախագահ Էրդողանին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական շրջանակներին` կոչ է արել աջակցել հարցի կարգավորմանը: 

Նա խոսքի ավարտին հայտարարել է, որ ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնել ցանկացած պատասխանատվություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am