«Մանկական Եվրատեսիլ-2021» մրցույթում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա իններորդը

Armenpress 16:48, 14 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական էջը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով  Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am