Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին

Armenpress 11:05, 13 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, պլանավորում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասվում Է դիվանագետի տարածած հայտարարության մեջ:

Մյուս մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am