Լիբանանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին դեպքերը

Armenpress 17:59, 11 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը:

«Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am