Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Armenpress 11:04, 10 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը դուրս է եկել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ դեկտեմբերի 10-ի նիստում հայտնեց ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը:

«Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից և գործելու է որպես անկախ պատգամավոր»,-հայտնեց Ռուբինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am