Սահմանազատման և սահմանագծման հարցերով խումբ չի ժամանել Հայաստան. Արման Սարգսյան

Armenpress 16:41, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է այն տեղեկությունը, թե Ռուսաստանից Հայաստան է ժամանել սահմանազատման և սահմանագծման հարցերով խումբ:

«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու: Դուք մի մոռացեք, որ այստեղ ունենք ռուսական ռազմաբազա: Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am