Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել. Արման Սարգսյան

Armenpress 16:14, 9 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Իրադրությունը բխում է այն հաղորդագրության բովանդակությունից, որը տարածվել է: Կխնդրեմ, ինչպես միշտ հետևել, հավատալ պաշտոնական լրահոսին, ավելորդ խուճապ տարածող տեղեկատվություն չսփռել»,- ասաց Սարգսյանը:

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am