Ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ բանակցային գործընթացում բանավոր պայմանավորվածությունների մեղադրանքի մասին

Armenpress 17:34, 8 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վարչապետին մեղադրեց բանակցային գործընթացում բանավոր պայմանավորածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու մեջ: ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ բանավոր պայմանավորվածություններ չեն իրագործվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին Արմեն Ռուստամյանը պնդեց, թե գործող կառավարության օրոք բանակցային գործընթաց է ներմուծվել «բանավոր պայմանավորություններ ձեռք բերելու և դրանք գաղտնի պահելու գործելաոճ»: «Խոսքը բնավ բանակցային գործընթացի գաղտնիության մասին չէ, այլ ամենաբարձր մակարդակով քննարկումների արդյունքում ձեռք բերված՝ թեկուզ և բանավոր պայմանավորությունների մասին է՝ մանավանդ, որ դրանք հիմնականում կորստաբեր նշանակություն են ունենում մեր երկրի համար»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այդ բանավոր պայմանավորվածությունների գոյությունը հանրությունն իմանում է  դրանց կատարվելուց հետո,  երբ զիջումներ են լինում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք բանավոր պայմանավորվածություններ չենք իրագործել: Իմիջիլիայլոց ասեմ, որ այդ նարատիվը, թե կան ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել»:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am