Պուտինի և Բայդենի բանակցությունները ավարտվել են

Armenpress 21:54, 7 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով բանակցությունները ավարտվել են, դրանք տևել են մոտ երկու ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հեռավար բանակցությունները անցկացվել են պաշտպանված տեսակապի միջոցով: Լրատվամիջոցներին ցուցադրել են միայն շփման առաջին կադրերը, երբ Պուտինը և Բայդենը ողջունում էին միմյանց:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am