5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Չիլիի ափերի մերձակայքում

Armenpress 16:39, 7 Դեկտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 7-ին 5,6 մագնիուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի ափերի մոտ: Այդ մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Արիկա նավահանգստային քաղաքից՝ համանուն նահանգի վարչական կենտրոնից, (բնակչությունը՝ շուրջ 186 հազար մարդ) 83 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 31,4 կիլոմետր խորության վրա:Տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am