Բայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ

Armenpress 21:44, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, մինչ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը, խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից մեկին:

«Վաղը կկայանա տեսակոնֆերանս ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև: Մինչ այդ Բայդենը կանցկացնի խորհրդակցություն Եվրոպայի առանցքային գործընկերների հետ»,-հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով, խորհրդակցություններն անհրաժեշտ են «համակարգելու» այն ուղերձը, որը նա նախատեսում է փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am