Նյու Յորքում հայտնել են մասնավոր սեկտորի աշխատակիցների պարտադիր պատվաստման մասին

Armenpress 21:00, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտնել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի ի հայտ գալու պատճառով մասնավոր սեկտորի գործատուները ստիպված կլինեն պահանջել աշխատակիցներից պարտադիր պատվաստվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:

«Առողջապահության վարչության պետը կհայտարարի այն մասին, որ այսուհետ մասնավոր սեկտորի գործատուները աշխատակիցներին պարտադիր պատվաստման պահանջ ներկայացնեն»,-այս մասին MSNBC հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով՝ պահանջը կարող է «կանխարգելիչ հարված» լինել: Այն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 27-ից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am