Ազգային ժողովում կստեղծվի Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ  

Armenpress 15:52, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ստեղծման մասին նախագծին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այս տարվա ամռանը Չեռնոգորիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և միգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահը Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին նամակով տեղեկացրել է իրենց խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորման մասին:

«Հաշվի առնելով, որ բարեկամական խմբերի գործունեությունը խորհրդարանների միջև համագործակցության լավ խթան է, և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նույնպես նպատակահարմար է գտնում Ազգային ժողովում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խմբի ձևավորումը, ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել որոշման նախագծին»,- ասաց Աղաջանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am