Շանհայում մկրատով տղամարդու հարձակման հետեւանքով ինը մարդ Է վիրավորվել

Armenpress 14:43, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում ինը մարդ Է վիրավորվել մկրատով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Ինչպես հայտնում Է տեղական «Պենպայ» լրատվական ռեսուրսը, միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 6-ին օրվա երկրորդ կեսին Պունդունի նոր շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանչից հետո երկու րոպե անց ժամանած՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին. նա 26-ամյա երիտասարդ Է, որը հաշվառված Է երկրի մի այլ տարածաշրջանի հոգեբուժական կլինիկայում եւ վերջերս Է ժամանել Շանհայ: Միջադեպի հետեւանքով վիրավորվել Է ինը մարդ, այդ թվում երկու ոստիկաններ, որոնք մասնակցել են ձերբակալմանը: Ներկայումս նրանք բոլորը գտնվում են հիվանդանոցում: Արտակարգ պատահարի պատճառների մասին տեղեկատվություն չկա: Հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am