Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ

Armenpress 13:54, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am