Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի

Armenpress 11:53, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետեւնքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել Է Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել Է:

Նշվում Է, որ Արեւելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում Է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի Է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել Էին 14 զոհվածների եւ 56 տուժած տեղացի բնակիչների մասին: Ներկայումս տուժածներին ցույց Է տրվում բժշկական օգնություն: Սեմերուն ամենաբարձր գագաթն Է Ճավա կղզում եւ 130 ակիվ հրաբուխներից մեկն՝ Ինդոնեզիայի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am