6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի եւ Արգենտինայի սահմանի մոտ

Armenpress 10:52, 6 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Չիլիի հյուսիսային մասում, Անտոֆագաստա քաղաքից 234 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:

Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ Դեկտեմբերի 6-ին Երեւանի ժամանակով ժամը 01-54-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է չիլի-արգենտինական սահմանից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժն Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «բավականին ուժեղ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am