ԵՄ երկրները քննարկում են Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցը

Armenpress 14:20, 4 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիան և Եվրամիության անդամ մի շարք այլ երկրներ բանակցություններ են իրականացնում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ՝ առանց «Թալիբան» շարժումը որպես պաշտոնական իշխանություն ճանաչելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Մենք եվրոպական մի շարք երկրների հետ մտածում ենք կազմակերպել մի ընդհանուր վայր, որտեղ կլինեն եվրոպական դեսպանները: Այս քայլը կտարբերվի «Թալիբան»-ին քաղաքականապես ճանաչելուց կամ շարժման հետ քաղաքական երկխոսություն սկսելուց: Կաշխատենք ներկայացուցչությունը բացել հնարավորինս շուտ»,-Reuters-ի փոխանցմամբ, ասել է Մակրոնը Դոհայից Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ:  Մակրոնը հավելել է, որ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու համար հարկավոր է կարգավորել անվտանգության հետ կապված հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am