Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 3-ին, դեկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ