ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հաստատել են Չինաստանի քաղաքականությանը դիմակայելու իրենց պատրաստակամությունը

Armenpress 14:11, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը հայտարարել են համատեղ ջանքերով Չինաստանի քաղաքականությանը դիմակայելու պատրաստակամության մասին, որն իրենց մոտ ընդհանուր մտահոգություն Է առաջացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է մամուլի տեղեկագրում, որտեղ ամփոփվում Է Չինաստանին նվիրված ԱՄՆ-ԵՄ Վաշինգտոնում կայացած երկխոսության արդյունքները, որը տարածվել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության կողմից:

Երկխոսությանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը եւ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն:

«Նրանք քննարկել են Չինաստանի գործողությունների աճող ցուցակը, որոնք մտահոգություն են առաջացնում, այդ թվում նրանք, որոնք խախտում են միջազգային իրավունքը եւ հակասում Միացյալ Նահանգների ու ԵՄ-ի ընդհանուր արժեքներին ու շահերին»,-ասվում Է մամուլի տեղեկագրում:

Չինական կողմի նման գործողությունների թվում նրանք ներառել են, մասնավորապես, Հարավ-չինական ու Արեւելա-չինական ծովերում եւ Տայվանի նեղուցում Չինաստանի քաղաքականությունը՝ որպես «տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող», նաեւ՝ «ինչպես Միացյալ Նահանգների, այնպես Էլ Եվրոպական միության անվտանգության ու բարգավաճման վրա անմիջականորեն ազդող»:

«Երկխոսության ընթացքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են Չինաստանում մարդու իրավունքների «շարունակվող խախտումների», Սինցզյանում եւ Տիբեթում ճնշումների, Հոնկոնգում ժողովրդավարության դեմ տարբեր ձեւաչափերում սերտ համագործակցության անհրաժեշտությանը: Միաժամանակ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն «ընդունել են Չինաստանի հետ դիվանագիտության կարեւորությունը, հատկապես այնտեղ, որտեղ տրամախաչվում են շահերը եւ որտեղ հնարավոր Է կառուցողական համագործակցություն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am