Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք, մահացել է 1 անձ

Armenpress 12:32, 3 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 2-ին կատարվել է 260 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է 1 մահվան դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում  96 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 51-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 24 490 քաղաքացու հետազոտություն, որից 4 119-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am