Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին

Armenpress 11:44, 2 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին:

«Էդուարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք ձեզ նշանակման առիթով և հաջողություններ մաղթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Փաշինյանը:

Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:

«Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»,- ընդգծել է Հովհաննիսյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am