Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի 1-ի համեմատ ցածր է 8 սանտիմետրով

Armenpress 18:42, 1 Դեկտեմբեր, 2021

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, գրանցված նիշը 8 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի առաջին օրվա նիշից։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարի ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց թողնված ջրի քանակությունը կազմել է 227 միլիոն 651 հազար խորանարդ մետր։ Տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել  151 միլիոն 480 հազար խորանարդ մետր ջուր։  

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am