ԱՀԿ-ն օմիկրոն շտամի դեպքում կորոնավիրուսի պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին տեղեկություն չունի

Armenpress 18:31, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի տվյալներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի՝ վիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո արդյունավետության նվազման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ չկա նաև անհրաժեշտություն ստեղծելու նոր պատվաստանյութ, քանի որ դեղագործական ընկերությունները պետք է միայն աննշան փոփոխություններ անեն արդեն իսկ մշակած պատվաստանյութերի մեջ: ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ օմիկրոն շտամով վարակման դեպքում հիվանդությունը թեթև ընթացք է ունենում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am