Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ռումինիայի նախագահին

Armenpress 11:38, 1 Դեկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, նշելով, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։

Այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 30-ամյակը։ Մեր բարեկամ ժողովուրդների համար այս կարևոր իրադարձության նախօրեին վերահաստատում եմ Ռումինիայի հետ միջպետա­կան կապերն ամրապնդելու՝ մեր երկրի պատրաստակամությունը և Ձեզ հարմար ժա­մանակ Երևան այցելելու իմ հրավերը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am