Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Armenpress 16:40, 29 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, պաշտոնական այցով կլինի ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այցի շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ, երկու քաղաքների միջև կստորագրվի 2021-2025թթ. համագործակցության «ճանապարհային քարտեզ»:

 Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև Սանկտ-Պետերբուրգի քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am