Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 21:38, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի համարմրցախաղում գործող չեմպիոն Մագնուս Կալրսենը սևերով մրցեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ:Պարտիայի 45-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են ոչ-ոքի արդյունքի:

Հաջորդ պարտիան կկայանա նոյեմբերի 27-ին: Կարլսենը կխաղա սպիտակ խաղաքարերով:

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը մեկնարկել է նոյեմբերի 26-ին: Այնբաղկացած է 14 դասական պարտիայից: Գրոսմայստերը, որն առաջինը կվաստակի 7,5 միավոր,կդառնա աշխարհի չեմպիոն: Մրցախաղը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին: Հաղթողը կստանա 2 միլիոն եվրո:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am