ՀՀ նախագահը Կուզբասի հանքերից մեկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Armenpress 17:42, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Կուզբասի Լիստվյաժնայա հանքում տեղի ունեցած վթարի առնչությամբ, որը հանքափորների և փրկարարների շրջանում պատճառ է դարձել մարդկային զոհերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. 

«Խնդրում եմ իմ խորը ցավակցությունն ու անկեղծ վշտակցությունը փոխանցել զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինման մաղթանքներս։

Այս մեծ դժբախտության պահին Հայաստանն, ինչպես միշտ, Ռուսաստանի եղբայրական ժողովրդի կողքին է»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am