Չինաստանի ուղղակի ներդրումներն Աֆրիկայի երկրներում գերազանցել են 43 մլրդ դոլարը

Armenpress 11:55, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի պետություններում Չինաստանի ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը 2020 թականի վերջին գերազանցել Է 43 միլիարդ դոլարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի դիվանատան կողմից նոյեմբերի 26-ին հրապարակված «Չինաստանը եւ Աֆրիկան նոր դարաշրջանում. հավասարների գործընկերություն» սպիտակ գրքում:

Փաստաթղթի համաձայն՝ Չինաստանը մայր ցամաքում ստեղծել Է ավելի քան 3,5 հազար ընկերություն, իսկ ներդրումների ամենամեծ մասը բաժին Է ընկնում մասնավոր ձեռնարկություններին: Ինչպես նշված Է սպիտակ գրքում, Չինաստանի ընկերություններն Աֆրիկայում ստեղծել են միլիոնավոր աշխատատեղեր, ըստ որում դրանց հաստիքի ավելի քան 80 տոկոսը կազմում են տեղացի բնակիչները:

Չինացի ներդրողների համար գերակա ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն Է. 2020 թվականի վերջին Չինաստանի ավելի քան 200 ընկերություններ կատարել են ընդհանուր առմամբ շուրջ 1,11 միլիարդ դոլարի ներդրումներ Աֆրիկայի 35 երկրների  ագրոհատվածում: Ինչպես ասված Է սպիտակ գրքում, ներկայումս թույատրված Է շուրջ 350 տիպի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծում Չինաստան Աֆրիկայից, ինչն օժանդակում Է երկկողմ առեւտրի աճին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am