Չինաստանը հայտարարել Է Իրանի հետ համատեղ ճնշմանը դիմակայելու պատրաստակամության մասին

Armenpress 16:35, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պատրաստ Է Իրանի հետ համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ տեղի ունեցած խոսակցության ժամանակ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խոսակցությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 24-ին՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով:

«Չինաստանը մտադիր չԷ արտահանել զարգացման իր մոդելը, բայց հույս ունի օրինակ դառնալ այնպիսի երկրների համար, ինչպիսին Իրանն Է, որոնք ցանկանում են արագացնել զարգացումը եւ դրա հետ մեկտեղ պահպանել անկախությունը»,-հայտարարել Է Վան Ին, որի խոսքը մեջբերում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը: Նրա խոսքով՝ «Չինաստանը պատրաստ Է համագործակցել Իրանի հետ՝ դիմակայելու միակողմանի գործողությունների ու հետապնդման ցանկացած քաղաքականության, պաշտպանելու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը եւ միջազգային արդարությունն ու անաչառությունը»:

Նա նշել Է, որ Չինաստանը գնահատում Է Իրանի կողմից գլոբալ զարգացման նախաձեռնությունները, որն առաջ Է քաշել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը, պատրաստ Է Իրանի հետ աշխատել երկու երկրների համակողմանի համագործակցության պլանի իրագործման վրա եւ նպաստել իրենց ռազմավարական գործընկերության նոր արդյունքների ձեռքբերմանը: «Չինաստանի կառավարությունը որոշել Է Իրանին փոխանցել պատվաստանյութերի եւս մեկ խմբաքանակ՝ իր բարեկամությունը իրանցի ժողովրդին արտահայտելու համար»,-նշել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am