Կուզբասի հանքահորում տեղի է ունեցել ծխոտում. տուժել Է 29 մարդ

Armenpress 11:02, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում 115 աշխատողի տարհանում Է կատարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՍԴՍ հոլդինգի ներկայացուցիչը:

«Մենք հաստատում ենք, որ առկա Է ծխոտում: Աշխատում են ՌԼՓԶ-ները (ռազմականացված լեռնափրկարարական զորամասերը), մարդկանց տարհանում են… Դուրս Է բերվել 115 մարդ»,-հաղորդել Է գործակալության զրուցակիցը:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պատմել են օպերատիվ ծառայություններում, միջադեպի հետեւանքով տուժել Է 29 մարդ:

«Ըստ ճշտված տվյալների, տուժածների թիվն ավելացել Է մինչեւ 29»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տեղեկատվությամբ, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչությունում գործակալությանը հաստատել են, որ փրկարարները հաղորդագրություն են ստացել հանքահորում տեղի ունեցած ծխոտման վերաբերյալ:

«Մարդկանց դուրս են բերում: Տեղում աշխատում Է ՌԼՓԶ-ի բաժանմունքը: Օպերատիվ տվյալներով՝ հանքահորում գտնվել Է 287 մարդ»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Այնտեղ ճշտել են, որ ծխոտումը տեղի Է ունեցել հանքահորի օդափոխիչ հանքամիջանցքում: Դատախազությունն ստուգում Է սկսել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am