Վարչապետը հանձնարարել է ՊՆ-ին ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը

Armenpress 20:36, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի խուսափում և չի խուսափելու Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին պայմանավորվածությանը:

Վարչապետը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապ ձևավորվում, ընդ որում՝ դա արվում է միջազգային միջնորդությամբ:

«Որպեսզի տեսնենք, թե ով ինչպես է արձագանքում և սրանից ավելի ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ: Ի դեպ, եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ` շատ ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:

Ավելի վաղ, Եվրամիությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծել՝ որպես միջադեպերի կանխման մեխանիզմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am