ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 4047 խախտում, ոչ սթափ 60 վարորդ

Armenpress 19:21, 23 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 14-ից 21-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4047 խախտում, և պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 19 տրանսպորտային միջոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ՝ 60, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 46-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am