Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Armenpress 14:57, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  միմյանց տեղեկացրել են Հայաստանում և Բելառուսում առկա իրավիճակի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Նրանք քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում առկա խնդրահարույց հարցերը:

ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրել է նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am